Փլուզվել է աշխարհի ամենամեծ ավտոշուկան
Չինաստանում նոր ավտոմեքենաների վաճառքը մարտին փլուզվել է նոր կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով։ Հիշեցնենք, որ սա աշխարհի ամենամեծ շուկան է։
Անցած 2021 թվականի մարտի համեմատ վաճառքները կրճատվել են 11.7 տոկոսով եւ կազմել 2.23 մլն ավտոմեքենա, գրում է Reuters-ը։
Ըստ Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիայի՝ լոքդաունը, որն ամենամեծն էր համավարակի ընթացքում, չի ազդել էլեկտրաքարերի նկատմամբ հետաքրքրության վրա. Չինաստանում դրանց վաճառքը կրկնապատկվել է մինչեւ 484.000 միավոր: Գնորդների համար «բավականաչափ» նոր էլեկտրաքարեր կային՝ չնայած այն հանգամանքին, որ Շանհայում Tesla-ի գործարանը մարտին մի քանի անգամ կանգնեցրել է հոսքագիծը, ինչի պատճառով հաջողվել է ընդամենը 55.4 հազար էլեկտրաքար (2022 թվականի հունվարին գործարանը 68.1 հազար ավտոմեքենա է արտադրել) հավաքել:
Բացի այդ, Չինաստանում նոր ավտոմեքենաների մատակարարման հետ կապված դժվարությունները պայմանավորված են մարտի կեսերից Volkswagen-ի եւ Toyota-ի համատեղ աչտադրությունների դադարեցմամբ: