SOCAR-ը ևս 100 տոննա վառելիք է նվիրել Ուկրաինային
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Ուկրաինային է նվիրել եւս 100 տոննա վառելիք։ Այս մասին տեղեկացրել է Report-ը՝ հղում կատարելով SOCAR-ի ուկրաինական դուստր ձեռնարկությանը՝ SOCAR Energy Ukraine-ին։
«Մենք հպարտանում ենք յուրաքանչյուր բժշկով, փրկարարով, հրշեջով, կամավորականով, որոնք ներկայում շուրջօրյա օգնություն են ցուցաբերում Ուկրաինայի ցանկացած կետում։ Շնորհակալ ենք մեր լցակայանների աշխատող գործընկերներին իրենց աշխատանքի ու արիության համար»,- նշվել է SOCAR Energy Ukraine ընկերության հաղորդագրությունում։
Աղբյուրը հիշեցրել է, որ SOCAR Energy Ukraine-ը անվճար վառելիք է տրամադրում շտապօգնության եւ հրշեջ մեքենաներին։