Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են բարեփոխումներն ադրբեջանական բանակում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի Գլխավոր շտաբի հետախուզության պետ, կորպուսի գեներալ Ռաֆեթ Դալքըրանի գլխավորած պատվիրակության հետ։
Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, պաշտպանության նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ շարունակվում են ադրբեջանական բանակը Թուրքիայի Զինված ուժերի չափորոշիչներին համապատասխանեցնելուն ուղղված բարեփոխումները։
Իր հերթին, Ռ.Դալքըրանը հատկապես նշել է նման հանդիպումների կարեւորությունը փոխադարձ համագործակցության ընդլայնման տեսակետից։ Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել մտքերի փոխանակում ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին։