Պետդումայում առաջարկել են Ռուսաստանում տասը տարով արգելել YouTube-ը
Ղրիմից Պետական դումայի պատգամավոր Ալեքսեյ Չեռնյակը Պետդումայի ղեկավարությանը կառաջարկի դիտարկել Ռուսաստանի տարածքում առնվազն տասը տարով YouTube տեսահոսթինգի հասանելիությունն օրենսդրորեն արգելելու հարցը։ Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում՝ մեկնաբանելով տեսահոսթինգի որոշումը Դումայի «ДумаТВ» ալիքը փակելու մասին։
Նրա խոսքով՝ դրա հետեւանքով YouTube-ի տեղը կարող է զբաղեցնել ռուսական սերվիսը։ «Дума ТВ» ալիքի փակումը խորհրդարանականն անվանել է գրաքննություն եւ իրավունքների ու ազատությունների սադրիչ խախտում, ինչպես նաեւ տեղեկատվության տրամադրման մենաշնորհ։
«YouTube-ի անդրօվկիանոսյան տերերին ճշմարտությունը պետք չէ։ Սերվիսն ինքնին ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի Ռուսաստանում հայտնվի օրենքից դուրս վիճակում, ինչը բազմամիլիոնանոց վնաս կպատճառի, ընդ որում՝ ռուբլով չհաշվարկվող վնաս»,- ասել է Չեռնյակը՝ ավելացնելով, որ YouTube-ը կարող է հայտնվել արձագանքման չափազանց կոշտ միջոցների տակ։