Ալյոնա Խմելնիցկայան գանգատվել է կորոնավիրուսից հետո առաջ եկած առողջական խնդիրներից
Ռուս դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան պատմել է, որ մազաթափության պատճառով ներարկումներ է ստանում։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ հիվանդությունից հետո դերասանուհու մոտ լուրջ առողջական խնդիրներ են սկսվել, մասնավորապես նա սկսել է արագորեն կորցնել մազերը։
«Ինձ խորհուրդ են տվել գլխամաշակի պլազմոլիֆթինգ անել։ Սա ներարկումային պրոցեդուրա է, որի նյութը պլազման է եւ առանձնացվել է իմ արյունից։ Ցավոտ էր, բայց արդյունքն ինձ ուրախացրել է։ Առահասարակ պլազմոլիֆթինգը համարվում է ամենաարդյունավետ պրոեդուրացներից մեկը ե՛ւ գլխամաշկի, ե՛ւ դեմքի, ե՛ւ մարմնի խնդրահարույց հատվածների համար։
Ինձ այդ պրոցեդուրան դուրս է գալիս, քանի որ ոչ մի կերպ չի փոխում արտաքինը, այլ պարզապես «կենդանացնում» է, լավացնում մաշկի վիճակը՝ այն առավել էլաստիկ եւ ամուր դարձնելով։ Եվ այն հետաձգում է պահը, երբ ավելի լուրջ միջամտությունների կարիք կլինի»,- ասում է Խմելնիցկայան։
Նրա խոսքով՝ ինքը չի ընդունում պլաստիկ վիրահատությունները, չի օգտագործում նաեւ ֆիլերներ։ «Դրանք կարող են փոխել դիմագծերը»,- նշել է դերասանուհին։