Եվրամիությունն արգելել է հեղուկացված բնական գազի համար սարքավորումների մատակարարումը Ռուսաստան
Եվրամիությունը որոշել է հարված հասցնել հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտադրությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթով, հայտնում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով պաշտոնական փաստաթուղթը։
Պարբերականի տվյալներով՝ արգելք է սահմանվել ուղղակի կամ անուղղակիորեն գազի հեղուկացման համար անհրաժեշտ ապրանքների եւ տեխնոլոգիաների՝ Ռուսաստանին վաճառելու, մատակարարելու, փոխանցելու կամ արտահանելու համար՝ անկախ նրանից՝ այդ ապրանքները կամ տեխնոլոգիաները ԵՄ-ից են, թե ոչ։
Այս ցանկը ՀԲԳ-ի արտադրության մեջ ածխաջրածինների տարանջատման սարքավորումներ, կրիոգեն ջերմափոխանակիչներ, պոմպեր, ինչպես նաեւ ՀԲԳ գործընթացում գազի սառեցման եւ հեղուկացման տեխնոլոգիական սարքավորումներ է ներառում, գրում է «Կոմերսանտ»-ը: