Մայլի Սայրուսի ծնողները 28 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են
Մայլի Սայրուսի ծնողները 28 տարվա ամուսնությունից հետո բաժանվել են, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Մայլիի մայրը փաստաթղթերը ներկայացրել է ամուսնալուծության համար եւ հայտարարել, որ ինքն ու երգչուհու հայրն արդեն երկու տարի է՝ միասին չեն ապրում։ Նրա խոսքով՝ բաժանման պատճառ են դարձել «անհարթելի տարաձայնությունները»։
Զույգը բաժանվում է արդեն երրորդ անգամ։ 2010թ․-ին Բիլին է դիմել ամուսնալուծության համար, 2013թ,-ին՝ Տիշին։