Nokia-ն հեռանում է ռուսական շուկայից
Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունը հայտարարել է ռուսական շուկայից դուրս գալու մասին, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։
«Ուկրաինա ներխուժման առաջին իսկ օրերից Nokia-ի համար պարզ էր, որ հետագա ներկայությունը Ռուսաստանում անհնար է։ Վերջին շաբաթների ընթացքում մենք կասեցրել ենք մատակարարումները, դադարեցրել ենք նոր բիզնեսը եւ մեր սահմանափակ գիտահետազոտական գործունեությունը Ռուսաստանից դուրս ենք տեղափոխում: Այժմ մենք կարող ենք հայտարարել ռուսական շուկայից դուրս գալու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այս գործընթացի ընթացքում մեր առաջնահերթությունը մնում է մեր աշխատակիցների անվտանգությունն ու բարեկեցությունը: