Բա ձեր լոզունգները՝ թե ԽԾԲ-ին վե՛րջ . Ստվերային կառավարում. Ավինյանն ուզում է Կենտրոնի թաղապետ նշանակել իր դասընկերոջը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տիգրան Ավինյանը շարունակում է Երեւանի ստվերային կառավարումը, մասնավորապես, նա մայրաքաղաքում կադրային բուռն քաղաքականություն է իրականացնում՝ ընտրություններին ընդառաջ տեղերում ամրացնում է իր թիկունքը։ Առաջիկա օրերին, ըստ ամենայնի, պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը, ով ՀԱԿ-ի կադրերից է։
Կենտրոնում Ավինյանն ուզում է թաղապետ նշանակել իր դասընկերներից մեկին՝ Սամվել անունով, որը երկու շաբաթ առաջ է ժամանել ԱՄՆ-ից, որտեղ ժամանակավորապես բնակվում էր եւ բիզնես գործունեություն իրականացնում։ Հատկապես Կենտրոնում Ավինյանը մտադիր է նշանակել իր համար վստահելի անձի, քանի որ այս համայնքում իշխանական դիրքերն ամենաթույլն են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: