Նիկոլ Փաշինյանի պատկերով առարկաները ով որտեղ կարողանում, օգտագործում է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին, նրա պատկերով առարկաները, նրա հետ կապը, 2018-ից ի վեր, ով որտեղ կարողանում, օգտագործում է։ Նրա նախկին աշխատակիցներն ու ընկերներն օգտագործում են պաշտոն ու մանդատ ստանալու համար։ Օլիգարխները՝ որպես իրենց բիզնեսների «կռիշ»: Անգամ մանր գործարարներն են գտել օգտագործելու ձեւը։
Օրինակ, Չարենցավանում գործող այս միրգ-բանջարեղենի խանութի տերը Նիկոլ Փաշինյանի նկարով նախընտրական պաստառն ամենաուղիղ իմաստով է օգտագործում՝ որպես իր ապրանքի գլխին ծածկ՝ տանիք։ Վերեւում «Fresh house»-ն է, ներքեւում՝ Փաշինյանը, նրա տակ՝ մրգերն ու բանջարաբոստանային կուլտուրաները։ Իսկը՝ ՔՊ-ական իշխանության հիերարխիայի նման»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: