Ձերբակալվել է Պուտինի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը
Ձերբակալվել է «Ռուսական գարնան» գաղափարախոս, Պուտինի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը, ով համակարգում էր Ուկրաինայի դեմ քաղաքականությունը։ Այս մասին Facebook-ում հայտնել է Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։ Պոնոմարյովը վկայակոչել է ռուսական հատուկ ծառայություններում իր աղբյուրներին. «Վլադիսլավ Սուրկովը տնային կալանքի տակ է։ Դոնբասում 2014 թվականից յուրացումների գործով հետաքննչական միջոցառումներ են իրականացվում»։
Ավելի վաղ Bellingcat-ի հետաքննիչ Խրիստո Գրոզևը հաստատել էր ՌԴ ՖՍԲ-ի աշխատակիցների նկատմամբ զանգվածային բռնաճնշումները Ուկրաինայում նրանց ձախողման համար: