Դանիել Ռեդքլիֆը որոշել է թողնել դերասանական կարիերան
Հարի Փոթերի դերասան Դանիել Ռեդքլիֆը Empire ամսագրին հայտնել է այն մասին, որ առաջիկա երկու տարում ցանկանում է թողնել դերասանական կարիերան և դառնալ ռեժիսոր։
Դերասանը բազմիցս անկեղծացել է այն բանի վերաբերյալ, որ գրում է գրքեր և սցենարներ, երկրպագուները վաղուց խնդրում էին Դանիելին տեղադրել իր պատմվածքներից, սակայն նա հրաժարվում էր, այժմ դերասանը որոշել է իր պատմվածքի հիման վրա ֆիլմ նկարել, ըստ իր խոսքերի՝ դա իրենից կպահանջի առնվազն երկու տարի։
Հարցին՝ նա կնկարահանվի այդ ֆիլմում, թե ոչ` Դանիելը նշել է. «Սցենարի վրա աշխատելուց ու նկարահանելուց հետո նաև անհրաժեշտ է լինում մոնտաժ անել ֆիլմը, ինչը բարդ և ծավալուն աշխատանք է, հետևաբար այդքանից ես չեմ ցանականա ինձ տեսնել էկրաններին»։