Գերմանիան կսկսի ամրապնդել իր բունկերային եւ նկուղային ենթակառուցվածքը
Գերմանիան կսկսի ամրապնդել իր բունկերային եւ նկուղային ենթակառուցվածքը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը, ասել է Նենսի Ֆեզերը։
Կառավարությունը կբարելավի հանրային ապաստարանների համակարգերը, ինչպես նաեւ նոր ճգնաժամային պաշարներ կստեղծի:
«Գերմանիայում այժմ 599 պետական ապաստարան կա,- ասել է նա Welt am Sonntag թերթին:- Մենք կտեսնենք՝ արդյո՞ք կարող ենք ավելի շատ նման համակարգեր արդիականացնել: Ամեն դեպքում, ապամոնտաժումը դադարեցվել է»։
Նա հավելել է, որ քաղծառայողներին հանձնարարվել է ստորգետնյա ավտոկայանատեղերի, երկաթուղային կայարանների եւ նկուղների ամրապնդման նոր հայեցակարգեր մշակել, որոնք որպես հնարավոր ապաստարաններ կծառայեն հակամարտության դեպքում, իսկ դաշնային նահանգներին 88 միլիոն եվրո է հատկացվել օդային ահազանգի նոր ազդանշանների տեղադրման համար: