Ուիլ Սմիթից պահանջել են «կամավոր» վերադարձնել «Օսկարը»
ԱՄՆ կինոակադեմիայի անդամ, ամերիկացի դերասան Հարի Լենիկսն Ուիլս Սմիթին «Օսկար» մրցանակաբաշխությանը տասը տարով մասնակցելու արգելքը «խելահեղ պատիժ» է անվանել, որ կարծում է, որ դերասանը պետք է կամավոր վերադարձնի տղամարդու լավագույն դերակատարման համար ստացած մրցանակը։ Նա այդ մասին գրել է «Variety» պարբերականի իր սյունակում։
Արտիստի խոսքով՝ այդ քայլը, որը կարող է վերականգնել այդ կինոմրցանակաբաշխության բարի համբավը, Սմիթն անձամբ պետք է անի։
«Նա պետք է գիտակցի իր կողմից արված քայլի ծանրությունը՝ մարտի 27-ին ուղիղ եթերի ընթացքում ապտակել Ռոքին միլիոնավոր մարդկանց աչքի առաջ՝ «Օսկար» մրցանակաբաշխության արարողության ընթացքում։ Սմիթը պետք է շտապ վերադարձնի այդ ոսկե հաղաթնշանն Ակադեմիային եւ հրապարակային նմանատիպ հայտարարություն անի․ «Այս մրցանակի 94-ամյա պատվի նկատմամբ հարգանքից ելնելով՝ ես ինձ արժանավոր չեմ համարում լինել դրա պահապանը»,- նշել է Լենիքսը։