Գերմանիայի արտգործնախարար. Ուկրաինան ծանր սպառազինության կարիք ունի
Ուկրաինային ծանր սպառազինության կարիք ուն պաշտպանվելու համար, եւ այժմ «արդարացումների» ժամանակը չէ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը, փոխանցում է AP-ն։
«Պարզ է, որ Ուկրաինային լրացուցիչ ռազմական նյութեր են պետք, առաջին հերթին՝ ծանր սպառազինություն, եւ հիմա արդարացումների ժամանակը չէ, հիմա պրագմատիզմի ժամանակն է»,- ասել է Բերբոկը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն լրացուցիչ միջոցներ կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համար։