Դանակահարություն Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում. հանցագործությունը բացահայտվել է
Ապրիլի 8-ին, ժամը 13.55-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և գոտկային շրջանի ծակած-պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա տղամարդ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ րոպեներ անց երկրորդ հաղորդումն է ստացվել. «աջ գոտկային շրջանի ծակած-պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ: Երկուսին էլ դանակահարել էին նույն վայրում:
Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ գիշերը Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել էր անծանոթ տղամարդը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դանակահարողների ինքնությունը: Հանցանքը կատարողներից մեկը՝ Բյուրական գյուղի 21-ամյա բնակիչը, հայտնաբերվել է Դավիթաշենի 3-դ թաղամասում, իսկ Երևանի 25-ամյա բնակիչը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում: Նրանք տվել են խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: