Եվրահանձնաժողովը ռուսական 21 ավիաընկերություն ներառել է ավիաանվտանգության սեւ ցուցակում
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 21 ռուսական ավիաընկերություն ներառել է ավիաանվտանգության իր սեւ ցուցակում, այդ թվում՝ «Աերոֆլոտ», «Ռոսիա», «Պոբեդա» եւ UTair ընկերությունները։ Այս մասին ասվում է ԵՀ-ի կողմից երկուշաբթի տարածված հաղորդագրության մեջ։
Սեւ ցուցակում ընդգրկված ընկերություններին արգելվում է թռնել ԵՄ երկրների օդանավակայաններ եւ դրա տարածքով։ Բրյուսելն այս ամենն առանց այդ էլ արդեն արգելել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ օպերացիայի հետ կապված: