Բորելը՝ Ուկրաինայում իրավիճակի մասին. Պատերազմները, որպես կանոն, հաղթում կամ պարտվում են մարտի դաշտում
ԵՄ-ն հնարավոր առավելույն աջակցություն կցուցաբերի Ուկրաինայում, Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից առաջ լրագրողներին ասել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք կրկին պատրաստվում ենք քննարկել Ուկրաինան»։
Արտաքին հարաբերությունների խորհրդին կզեկուցեմ Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին հետ Ուկրաինա կատարած իմ այցի մասին։ Մենք ականատես եղանք այն ամենին, ինչ կատարվում է այնտեղ, ռուսական զորքերի՝ խաղաղ բնակչության դեմ դաժան ագրեսիային»,- ասել է նա։
«Մենք մեր պատվիրակությունն ենք բացել այնտեղ եւ պատրաստվում ենք քննարկել՝ ինչպես կարող ենք ավելի լավ աջակցել ուկրաինացի ժողովրդին, ինչպես նաեւ՝ ինչպես կարող ենք աջակցել Միջազգային քրեական դատարանին [ՄՔԴ]: Ես հենց նոր հանդիպեցի [ՄՔԴ] դատախազ պարոն [Քարիմ] Խանի հետ: Մեր առաքելության միջոցով մենք առավելագույն աջակցություն կցուցաբերենք դատախազներին՝ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ՄՔԴ դատախազներին»,- հավելել է Բորելը:
Նշենք, որ երկու օր առաջ Բորելն իր Twitter-ում հայտնել էր, որ կոնֆլիկտն Ուկրաինայում կլուծվի մարտի դաշտում։ Այդ հայտարարությունն արժանացել էր ռուսական կողմի քննադատությանը։
Հարցին՝ արդյոք նա հավատում է, որ ճակատամարտը կհաղթեն մարտի դաշտում, Բորելը հաստատել է. «Պատերազմները, որպես կանոն, հաղթում կամ պարտվում են մարտի դաշտում: Այո»: