Այսօր Վրաստանին և Մոլդովային կհանձնվի ԵՄ-ին անդամակցության դիմումի հետ կապված հարցաթերթիկը
Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյն ապրիլի 11-ին Վրաստանին եւ Մոլդովային կհանձնի ԵՄ անդամակցության դիմումի հետ կապված հարցաթերթիկը:
Ըստ Եվրահանձնակատարի՝ պատասխանները կօգնեն Եվրահանձնաժողովին նախապատրաստել իր տեսակետները դիմումների վերաբերյալ:
«Նախագահ ֆոն դեր Լյայենը հարցաթերթիկը երեկ հանձնել է Ուկրաինային, իսկ երկուշաբթի ես այն կհանձնեմ Վրաստանին եւ Մոլդովային։ Պատասխանները կօգնեն Հանձնաժողովին նախապատրաստել իրենց տեսակետները երեք երկրների կողմից ԵՄ-ին ներկայացված դիմումների վերաբերյալ, ինչպես դա պահանջում է Եվրամիության Խորհուրդը»,- Twitter-ում գրել է Վարհեյը: