Խոսրովի անտառի արքան` Նեո ընձառյուծը, կրկին հայտնվել է թակարդ տեսախցիկների թիրախում
Խոսրովի անտառի արքան` Նեո ընձառյուծը, կրկին հայտնվել է թակարդ տեսախցիկների թիրախում: Այս մասին հաղորդում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը:
«Խոսրովի անտառի արքան Նեոն է՝ իր գահին հաստատված և հավատարիմ ընձառյուծը:
Նեոն Հայաստանում հանդիպող շուրջ 9 ընձառյուծներից մեկն է, որն արդեն 4 տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում:
Ցավոք, այսօր ընձառյուծը վտանգված է, և յուրաքանչյուրիս պարտականությունն է նպաստել ու ստեղծել ապահով միջավայր այս գեղեցիկ կենդանու պահպանման համար:
2002 թվականից սկսած WWF Armenia-ն ՇՄՆ-ի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հետ համատեղ աջակցում են ընձառյուծի պահպանության իրականացմանը»,- ասված է տարածված հայտարարության մեջ: