Հարավային Օսիայի ԿԸՀ-ն հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին
Հարավային Օսիայի նախագահի թեկնածու, «Նիխաս» կուսակցության առաջնորդ Ալան Գագլոեւը, նախնական տվյալներով, քվեաթերթիկների 95 տոկոսի մշակումից հետո ստանում է ձայների 36.9 տոկոսը եւ առաջատար է հանդիսանում։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Էմիլիա Գագիեւան:
«Նախնական արդյունքների հրապարակում. մշակվել է քվեաթերթիկների 95 տոկոսը։ Բիբիլով՝ 33.5 տոկոս, Գագլոեւ՝ 36.9 տոկոս, Մուլդարով՝ 8.9 տոկոս, Պլիեւ՝ 11.9 տոկոս, Տասոեւ՝ 2.8 տոկոս, բոլորին դեմ՝ 2.8 տոկոս»,- ասել է ԿԸՀ նախագահը։
Հարավային Օսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով, ոչ մի թեկնածու ձայների 50 տոկոսից ավել չի հավաքել։ Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի արդյունքների հրապարակման օրվանից 15 օրից ոչ ուշ, դրան կմասնակցեն Բիբիլովն ու Գագլոեւը։
Քվեաթերթիկների 95 տոկոսի մշակումից հետո մասնակցությունն ընտրություններին 74.28 տոկոս է կազմել: