ԻՀՊԿ-ն ՀՀ սահմաններով տեսանյութ է հրապարակել. Իրավունք ունենք դիմակայելու միջազգային սահմանների փոփոխություններին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թվիթերյան պաշտոնական էջին տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված են ՀՀ սահմանները, մասնավորապես՝ Սյունիքի մարզի սահմանները։
Տեսանյութն ուղեկցվում է հետեւյալ գրառմամբ. «Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի դիմադրել միջազգային սահմանների փոփոխությանն ուղղված ցանկացած պլանի»:
Տեսանյութը՝ այստեղ: