Ժիրինովսկու կանխատեսումները՝ միֆ, թե իրականություն
Վերջերս մահացավ Վլադիմիր Ժիրինովսկին:
Սակայն նրա կերպարը, նրա թևավոր խոսքերը դեռ շատ կհիշվեն բոլորի կողմից:
Շատերը նրան լուրջ չէին ընդունում, անվանում էին պոռոտախոս, սկանդալային քաղաքական գործիչ, բայց որոշ նրա կանխատեսումներ էլ, ինչպես ժամանակը ցույց տվեց, ճշմարատացի էին:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը որոշ կանխատեսումներ էր արել, և 2020 թվականին կուսակցությունը հավաքագրել էր դրանք՝ ներկայացնելով հանրությանը:
«Լիբանանը - միայն փորձ է, հաջորդիվ կլինի պատերազմ Սիրիայում, Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում, ապա Իրանում: 2030 թվականին հարված է սպասվում Չինաստանի վրա>>,-ասում էր նա:
Շատերին հետաքրքրում էր, թե մինչև երբ է Ժիրինովսկին զբաղվելու քաղաքականությամբ:
«Եվ հաջորդ ընտրություններին, և մինչև մահ դնելու եմ թեկնածությունս ընտրություներում, նույնիսկ գերեզմանից եմ մասնակցելու, դեռ այնտեղից ազդակներ էլ եմ տալու, որ պառկած եմ», — պատասխանում էր նա:
Բայց ամենից շատ կհիշվեն նրա խոսքերը, թե ինչ կպատասխանի նա Աստծոն, երբ նրա դատի առջև կանգնի: «Ես արել եմ, ինչ կարող էի: Բայց հետ ուղարկեք ինձ, ես կշարունակեմ պայքարել, օգնել աղքատներին, կշարունակեմ օգնել բոլորին պայքարել այն ամենի դեմ, ինչը խանգարում է մեզ ապրել: Հետ ուղարկեք ինձ: Ես այնտեղ եմ պետք: Չեմ ուզում պարկել դրախտային այգիներում: Ավելի լավ է, ես որևէ տայգայով քայլեմ կիսաքաղցած, բայց օգնեմ մարդկանց»: