Ռոման Աբրամովիչը մտադիր է գնել իսպանական «Վալենսիան»
Ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը մտադիր է գնել իսպանական «Վալենսիա» ֆուտբոլային ակումբը, հաղորդում է բրիտանական Mirror-ը։
«Վալենսիայի» սեփականատեր, սինգապուրցի գործարար Փիթեր Լիմը Լոնդոնում բանակցել է այս թեմայով։ Նա ակումբի վաճառքից ակնկալում է 250 միլիոն եվրո։
Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողությունների պատճառով Աբրամովիչը Մեծ Բրիտանիայում հայտնվել է տնտեսական պատժամիջոցների տակ։ Նա պետք է վաճառի Լոնդոնի «Չելսին», որը նույնպես զրկվել է առեւտրային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից։