Ericsson-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում
Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող շվեդական Ericsson ընկերությունը որոշել է անորոշ ժամկետով կասեցնել բիզնեսը Ռուսաստանում, ասվում է ընկերության կայքում։
Արտադրողն իր գործունեությունը դադարեցրել է «վերջին իրադարձությունների եւ Եվրամիության պատժամիջոցների պատճառով»։ Ericsson-ն ակտիվների արժեզրկման եւ այլ «բացառիկ ծախսերի» համար 0.9 միլիարդ շվեդական կրոնի (մոտ 95 միլիոն դոլար) պահուստային հաշիվ կբացի: Ռուսաստանում Ericsson-ի գրասենյակի աշխատակիցներին վճարովի արձակուրդ կուղարկեն։