Սթիվեն Սիգալը 70-ամյակը նշել է Մոսկվայում Մարգարիտա Սիմոնյանի, Տիգրան Քեոսայանի ու մյուսների ընկերակցությամբ
Հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալն իր ծննդյան օրը տոնել է Մոսկվայում Վլադիմիր Սոլովյովի, Մարգարիտա Սիմոնյանի, Տիգրան Քեոսայանի եւ մյուսների ընկերակցությամբ, հայտնում է տելեգրամյան «Baza» ալիքը։
Երեկոյին հրավիրված են եղել ռուս աստղեր, հրապարակված կադրերում նկատել են պրոդյուսեր Վիկտոր Դրեբիշին, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի հետ, դերասան Ալեքսեր Չադովին եւ երգիչ Անատոլի Ցոյին։
Սիգալը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր եկել են իրեն շնորհավորելու եւ հայրնասիրական խոսքով դիմել է հյուրերին։
«Մենք միասին ենք։ Ե՛վ բարդ ժամանակներում, ե՛ւ հագեցած, ե՛ւ քաղցած ժամանակներում»,- ասել է դերասանը։ Հյուրերի համար կենացն անգլերենից թարգմանում էր հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։