Բրազիլիայում սխալմամբ մի խումբ երեխաների պատվաստել են քովիդի դեմ մեծահասակների դեղանյութով
Ավելի քան 40 երեխայի Բրազիլիայում սխալմամբ ներարկել են քովիդի դեմ դեղանյութի նոր՝ Janssen տեսակ, որը նախատեսված է մեծահասակների համար, տեղեկացրել է G1պորտալը։
Նրա տեղեկատվությամբ՝ վեց երեխայի մոտ նկատվել են այնպիսի կողմնակի ազդեցություններ, ինչպիսին են սրտխառնոցը, փսխումը, բարձր ջերմաստիճանը։ Նրանցից մեկին շտապ հոսպիտալացրել են։ Երեխաները Աֆոգադուս դա Ինգազեյրա փոքր քաղաքից էին, որի քաղաքապետարանը ժամանակավորապես աշխատանքից հեռացրել է Janssen պատվաստանյութի սրվակները Բրազիլիայում երեխաների իմունացման համար թույլատրելի՝ Pfizer դեղագործական ընկերության արտադրած պատվաստանյութի հետ շփոթած աշխատակցուհուն։