Հայտնի են այս տարի «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի եւս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։
Հայտարարվել է նաև փառատոնի արտադրական հարթակի՝ GAIFF Pro հավատարմագրման բացման մասին։ Նաև GAIFF Pro-ն սկսում է C2C նախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի հայտերի ընդունումը: C2C շուկան այս տարի տեղի կունենա հուլիսի 11-15-ը:
Որպես GAIFF Pro-ի բաղադրիչ՝ C2C Տարածաշրջանային համատեղ արտադրության շուկան Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային հարթակ է։