Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են արդեն այս ամռանը դառնալ ՆԱՏՕ-ի անդամ
Շվեդիան եւ Ֆինլանդիան մտադիր են արդեն այս ամռանը դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, գրել է Times թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Անունները չնշած ամերիկացի պաշտոնյաներն ասել են, որ դաշինքին երկու երկրների անդամակցությունը դարձել է «խոսակցությունների եւ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների բազմաթիվ հանդիպումների քննարկման թեմա բանակցություններում»։
«Ինչպես սպասվում է, Ֆինլանդիան հայտ կներկայացնի հունիսին, նրան կհաջորդի Շվեդիան»,- գրել է պարբերականը։
Ինչպես հայտարարել են թերթի կողմից հարցման ենթարկված եվրոպացի դիվանագետները, երկու երկրները կընդլայնեն ՆԱՏՕ-ի հնարավորությունները, հատկապես հետախուզական տվյալների հավաքման ոլորտում եւ ՌՕՈւ-ի ամրապնդման շրջանակում։ Ըստ դիվանագետներից մեկի՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան դաշինքի «իսկական խաղացողներ» կլինեն։