Իսպանիայի ոստիկանությունն անհետացող կենդանիների խրտվիլակների խմբաքանակ է առգրավել՝ 29 մլն եվրո արժողությամբ
Իսպանիայի ոստիկանությունը հնարավոր մաքսանենգության հետաքննության շրջանակում առգրավել է կենդանիների խրտվիլակների խոշորագույն խմբաքանակը Եվրոպայում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վալենսիայի պահեստներից մեկում ռնգեղջյուրների, սպիտակ արջերի, փղերի եւ այլ կենդանիների խրտվիլակներ են հայտնաբերվել:
Քաղաքացիական գվարդիան ավելի քան 1000 նմուշ է հայտնաբերել 50 000 քառ. մետր մակերես ունեցող արդյունաբերական պահեստում:
Առգրավված ապրանքում ընդգրկված են եղել ավելի քան 400 պահպանվող տեսակ, այդ թվում՝ վայրի բնության մեջ վերացած տեսակներ, ինչպես օրինակ՝ բենգալյան վագրերը:
Ոստիկանությունից հայտնել են, որ պահեստի սեփականատերն արդեն հետախուզման մեջ էր գտնվում մաքսանենգության եւ ֆլորայի ու ֆաունայի դեմ հանցավոր գործունեության համար:
Քննիչների գնահատումներով՝ խրտվիլակների արժեքը կազմում է 29 մլն եվրո: