Ջոն Լենոնի որդին առաջին անգամ հրապարակավ երգել է Imagine-ը՝ հաջակցություն Ուկրաինայի
Ջուլիան Լենոնը՝ Beatles-ի համահիմնադիր Ջոն Լենոնի որդին, առաջին անգամ կատարել է հոր Imagine երգը։ Նա իր ելույթով տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ աջակցելով «Ոտքի՛ կանգնիր Ուկրաինայի համար» արշավին։
Տեսանյութի մակագրության մեջ Լենոն կրտսերը ուկրաինական պատերազմն անվանել է աներևակայելի ողբերգություն։ «Ես միշտ ասել եմ, որ կերգեմ Imagine-ը միայն աշխարհի վերջի դեպքում:
Բայց հիմա բառերը արտացոլում են մեր հավաքական ցանկությունը համաշխարհային խաղաղության համար: Որովհետև այս երգով մենք տեղափոխվում ենք մի տարածք, որտեղ սերն ու միասնությունը դառնում են մեր իրականությունը, թեկուզ մի պահ… Այս երգը լույս է թունելի վերջում»,- ասել է Ջուլիան Լենոնը: