Մակրոնը հաղթում է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում. exit-poll
Ֆրանսիայի գործող նախագահն առաջին փուլում ստանում է 28,6 տոկոս ՝ առաջ անցնելով ուլտրաաջ թեկնածու Մարին Լը Պենից։
Ինչպես հայտնում է Figaro-ն, այդ մասին վկայում է Ifop-Fiducial-ի կողմից անցկացված exit-poll-ը։
Դրա համաձայն ՝ Էմանուել Մակրոնն առաջին փուլում ստացել է ձայների 28,6 տոկոսը, իսկ Լե Պենը՝ 23,9 տոկոսը: Նրանք երկուսն էլ կհանդիպեն ապրիլի 24-ին կայանալիք երկրորդ տուրում։
Լը Պենին գրեթե մոտեցել է ծայրահեղ ձախ թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնը։ exit-poll-ի արդյունքներով՝ նա ստացել է 20,2 տոկոս:
Փոխարենը ուլտրաաջ թեկնածու Էրիկ Զեմուրի արդյունքը սկանդալային ցածր է եղել. քաղաքական գործիչը, որը երկար ժամանակ հավակնում էր երկրորդ փուլ դուրս գալ, հավաքել է ընդամենը 6,8 տոկոս:
Էլ ավելի քիչ է ստացել «Հանրապետականների» թեկնածու Վալերի Պեկրեսը՝ 4,6 տոկոս։
Ifop-Fiducial-ի գնահատականներով ՝ առաջին փուլում մասնակցությունը կազմել է 65 տոկոս։ Դա ավելի ցածր է, քան 2017-ին (78,69%) և 2012-ին (79,48%):
Հիշեցնենք, որ քվեարկության ավարտից առաջ բելգիական լրատվամիջոցները հրապարակել էին էքզիթ-փոլերի տվյալները։ Սովորաբար Բելգիայի այս տվյալները հրապարակում են ավելի շուտ, քանի որ Ֆրանսիայում exit-poll-երի տվյալները կարելի է հրապարակել միայն տեղամասերը փակվելուց հետո։
Հրապարակված տվյալները վկայում են, որ Մակրոնն ու Լը Պենը պետք է ստանային ձայների նույն քանակը՝ 24-ական տոկոս: