Թուրքիան թույլ չի տա ռազմանավերի մուտքը Սև ծով
Թուրքիան հավատարիմ կլինի Մոնտրոյի կոնվենցիային, թույլ չի տա ռազմանավերի մուտքը Սև ծով, A Haber հեռուստաալիքը մեջբերում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքը:
«Թուրքիան հավատարիմ կմնա Մոնտրոյի կոնվենցիային, թույլ չի տա ռազմանավերի մուտքը Սև ծով»,- հայտարարել է նա:
Մոնտրոյի կոնվենցիան ընդունվել է 1936թ. Այն առևտրային նավերի համար պահպանում է այս նեղուցներով անցնելու ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, սակայն ռեժիմները տարբեր են բոլորի համար: Միևնույն ժամանակ, փաստաթուղթը սահմանափակում է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի գտնվելը երեք շաբաթով։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել ռազմանավերի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։