Շուտով Մարիուպոլը 100%-ով կազատագրվի. Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ասել է, որ Մարիուպոլը շուտով 100%-ով կազատագրվի. հիմնական խնդիրները կատարվել են, միայն «մի բուռ բանդերականներ (ուկրաինացի ազգայնականներ) են մնացել անավարտ»։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
«Շուտով Մարիուպոլը կլինի 100 տոկոսով ազատ: Սկզբունքորեն, այստեղ հիմնական առաջադրանքները կատարվել են»,- գրել է Կադիրովը:
Նա հավելել է, որ Մարիուպոլում հատուկ գործողությունը վերահսկում է Չեչնիայի Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիխանովը, ինչը նշանակում է, որ «ցանկալի արդյունքը կարելի է լիովին և ամբողջությամբ ապահովված համարել»։