ՌԴ Կուրսկի շրջանում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարվել
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտարարել է ուկրաինական կողմից տարածաշրջանում հնարավոր սադրանքների մասին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ուկրաինացի ազգայնականների կողմից հնարավոր սադրանքների հետ կապված՝ ապրիլի 11-ից Կուրսկի շրջանում կհայտարարվի ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակ»,- գրել է նահանգապետն իր թելեգրամյան ալիքում։
Նա պարզաբանել է՝ սա սահմանված սանդղակի երկրորդ մակարդակն է։ Դրանք երեքն են՝ բարձրացված՝ կապույտ, ամենաբարձր՝ դեղին, և վերջինը՝ կրիտիկական՝ կարմիր։
«Այդ կապակցությամբ շրջանի տարածքում ստեղծվել են հսկիչ կետեր, որտեղ տեղակայվելու են զինվորականներն ու ոստիկանները»,- գրել է Ստարովոյտը։
Կուրսկի մարզում ապրիլի 9-ին Ուկրաինայի կողմից գնդակոծության է ենթարկվել սահմանային կետը։ Ոչ ոք չի տուժել, ռուս սահմանապահները ճնշել են կրակահերթերը։