4 լավագույն բանջարեղեն, որոնք նպաստում են նիհարելուն
Սննդաբաններ Քորթնի Դ’Անջելոն և Տրիստա Բեսթը նշել են քաշի կորստի համար չորս հիմնական բանջարեղեն: Դրանք են սպանախը, բուլղարական կարմիր պղպեղը, բրոկկոլին և գազարը, գրում է Eat This, Not That! կայքը:
Ըստ Քորթնի Դ’Անջելոյի՝ սպանախը հարուստ է սննդանյութերով և լավ է աղցանի, տապակելու կամ սպիտակուցային սմուզիին ավելացնելու համար: Երկու մասնագետների կարծիքով՝ սննդակարգում սպանախ ավելացնելը կարող է օգնել ազատվել որովայնի ճարպից: Դ’Անջելոն նշում է, որ այս սննդամթերքը պարունակում է մանրաթել, որը նպաստում է մարսողությանը: Այն նաև պարունակում է վիտամին K, որն օգտակար է նիհարելու, այդ թվում՝ ներքին օրգանների ճարպից ազատվելու համար։
Ըստ Տրիստա Բեսթի՝ սննդակարգի համար իդեալական բանջարեղենը բուլղարական կարմիր պղպեղն է։ «Պղպեղը ցածր կալորիականությամբ և սննդարար նյութերով հարուստ է և օգնում է ուտելուց հետո երկար ժամանակ հագեցվածության զգացում ունենալ»,- բացատրում է Բեսթը։ Նա նշում է, որ պղպեղի մեջ պարունակվող մանրաթելն ու կապսաիցինը նույնպես ազդում են քաշի կորստի վրա։
Երկու սննդաբաններն էլ համոզված են, որ բրոկկոլին ևս օգնում է հագեցվածություն զգալ, էներգիա է հաղորդում, կանխում է քաշի ավելացումը, նպաստում է մարսողությանը։ Դ’Անջելոն բացատրում է, որ դա պայմանավորված է բանջարեղենում վիտամին C-ի, կալցիումի և քրոմի բարձր պարունակությամբ։ Բեսթը հավելում է, որ բրոկկոլին նաև հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք նվազեցնում են օրգանիզմի բորբոքային պրոցեսները: