Հայաստանը կա, Արցախը կա և ընդմիշտ լինելու է. Գյումրիի Անդրանիկ Զորավարի պուրակում տեղադրվեց Արցախի դրոշը
Գյումրիի Անդրանիկ Զորավարի պուրակում մի խումբ քաղաքացիներ տեղադրեցին Արցախի դրոշը:
«Շատ խորհրդանշական դրոշը տըեղադրեցինք Անդրանիկ Զորավարի պուրակում, որտեղ Անդրանիկ Զորավարի արձանն է, ինչպես նաեւ հայ ազատագրական շարժման հայդուկների կիսանդրիները: Տարոսը բոլոր քաղաքներին, Հայաստանը կա, Արցախը կա եւ ընդմիշտ լինելու է»,-ասաց նախաձեռնության մասնակից Կարապետ Պողոսյանը: