Խոր քնին նպաստող ընթրիք
Սննդաբան և դիետոլոգ Իրինա Պիսարևան անվանել է լավ քնելու համար կատարյալ ընթրիք պատրաստելու կանոնները։ Այս մասին հայտնել է URA.RU հրատարակությունը։
Մասնագետի կարծիքով՝ ճիշտ ընթրիքը չպետք է չափազանց կալորիական լինի։ Բացի այդ, պետք չէ շատ ուշ ընթրել, այլապես սնունդը չի հասցնի մարսվել։ Բայց նաև անհնար է ամբողջությամբ հրաժարվել ընթրիքից, դա վատթարանում է քունը։ «Ավելի լավ է ուտել ժամը 18:00-ին, իսկ ավելի ուշ՝չարժե»,- խորհուրդ է տալիս Պիսարևան:
Ընթրիքը պետք է թեթև լինի, քանի որ օրվա երկրորդ կեսին մենք քիչ էներգիա ենք ծախսում, և օրգանիզմը հանգստի կարիք ունի, իսկ սնունդը մարսելը շատ մեծ աշխատանք է։ Երեկոյան ճիշտ սննդակարգի դեպքում քունը ավելի լավ կլինի, իսկ առավոտյան ավելի լավ տրամադրությամբ կարթնանաք։
Դիետոլոգը խորհուրդ է տալիս ընթրել ջեռոցում դրված սպիտակ ձկով, բանջարեղենով, հնդկահավով, հատիկաընդեղենով։ Սունկը, խոզի կողերը և տավարի միսը, ըստ նրա, գիշերն ուտելու համար չեն: