Նիհարելուն խոչընդոտող 3 հիմնական սխալները
Դիետոլոգը երեք հիմնական սխալ է անվանել նիհարելիս, որոնք խանգարում են արդյունքի հասնել ու վնասում են օրգանիզմին: Նրա խոսքերը մեջբերում է Express-ը։
Ըստ վրացի դիետոլոգ Էմմա Լաինգի՝ չափազանց սահմանափակող դիետաները «չեն աշխատում»: Բանն այն է, որ մարդը չի կարող անընդհատ սահմանափակ սնվել, և երբ դիետան ավարտվի, սկսվում է պակասը լրացնելու և չափից շատ ուտելու ժամանակահատվածը: Ավելին, սննդակարգի սահմանափակումների պատճառով մարդը կարող է անընդհատ զգալ էներգիայի պակաս եւ կեղծ հոգնածություն։
Լաինգը հավելել է, որ կարճաժամկետ էքստրեմալ դիետաները սովորաբար կայուն արդյունք չեն տալիս, և քաշը արագ վերադառնում է։ Մարմինը սթրեսի չենթարկելու և երազանքի կազմվածք ստանալու համար նա խորհուրդ է տալիս ավելի մեղմ փոփոխություններ կատարել: «Կայուն դիետաները, երբ դուք կարող եք ավելի ազատ լինել և երբեմն քաղցրեղեն ուտել, հաճախ ամենաարդյունավետն են», – ասել է նա: