Հայտնի է դարձել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում գտնվող օտարերկրյա վարձկանների թիվը
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում 200-300 օտարերկրյա վարձկաններ կան։ Այս մասին հայտնել է գերի ընկած ուկրաինացի զինվորը, որի տեսանյութը Telegram-ի իր ալիքում հրապարակել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
Գերեվարված զինվորի խոսքով, ձեռնարկությունում 200-300 օտարերկրացի զինյալներից բացի կա նաև Ազովի գնդի 1500-2000 մարտիկ:
Ապրիլի 8-ին Կադիրովը ,Մարիուպոլում տեղակայված ազովցի զինյալներին, խոստացել էր «հոլիվուդյան», բայց՝ ոչ երջանիկ ավարտ։Չեչնիայի ղեկավարը նաև հիշեցրել է, որ նախկին «Ազովստալ» գործարանը ազգայնականների կողմից օգտագործվում է որպես շտաբ և «բունկերով ամրոց»։