Մասուրի օգտակար հատկությունների մասին
Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան հիշեցրել է մասուրի օգտակար հատկությունների մասին. Այս մասին հաղորդում է «Moscow speaking» ռադիոկայանը։
Դիանովան մասուրն անվանել է «մոռացված հրաշք»։ Նրա խոսքով՝ այն հարուստ է վիտամին C-ով, հակաօքսիդանտներով և անոթների պատերը ամրացնող նյութերով, սննդաբանը խոստովանել է, որ զարմացած է, որ մասուրը հաճախ չի օգտագործվում, թեև մի պարկ չոր մասուր գնելը դժվար և թանկ չէ։ Նա նաև խորհուրդ է տվել օգտագործել այն լեղու արտազատումը խթանելու համար։
«Եթե նայեք Ռուսաստանի բոլոր կլինիկաների մենյուն, ապա նրանք այնտեղ ցերեկը մասուր են տալիս, քանի որ այն մեղմ լեղամուղ է, խթանում է լեղու արտազատումը, բայց միևնույն ժամանակ տալիս է վիտամին C-ի հսկայական չափաբաժին անգամ՝ խաշելու պարագայում»,- ասել է բժիշկը: