Երևանում 24-ամյա վարորդը Mercedes-ով «փաթաթվել է» երկաթե գովազդային վահանակի սյանը. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Ժամը 03:40–ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ռաֆայել Արշակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղի 1/5 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Արշակյանն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գարիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությանբ: