Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի Մարգարյան հիվանդանոցում
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:15-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի 1-ին հարկում կրակ է նկատվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8, թիվ 1, թիվ 3, թիվ 2 և թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Նույն վաշտի մի քանի պարեկներ սահմանազատաել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատել: