Վուչիչն Էրդողանին խնդրել է «Բայրաքթարներ» վաճառել Սերբիային
Սերբիան որոշել է Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր գնել։ Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչն ասել է, որ խնդրել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին այդ զենքերը մատակարարել առանց հերթի։
«Մենք կուժեղացնենք մեր ուղղաթիռային ավիացիան, ինչպես նաև կավելացնենք անօդաչու թռչող սարքերի քանակը: Ես երկու օր առաջ Էրդողանի հետ զրույցում խնդրեցի «Բայրաքթարներ» և ստացա խոստում, որ մենք հնարավորություն կստանանք թուրքական «Բայրաքթարներ» գնել առանց հերթի»,- ասել է Վուչիչը` , ամփոփելով «Հրե վահան» զորավարժությունների արդյունքները:
Այսպիսով, Սերբիան կարող է դառնալ յոթերորդ երկիրը, որը գնել է այդ անօդաչու սարքերը Թուրքիայից։ Դրանք արդեն գնել են Ադրբեջանը, Կատարը, Լիբիան, Մարոկկոն, Լեհաստանը և Ուկրաինան։