Ավոկադոն նվազեցնում է սրտի հիվանդությունները
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները ավոկադյի հաճախակի օգտագործմամբ են պայմանավորում սրտի հիվանդությունների ցածր ռիսկը: Դրա համար անհրաժեշտ է շաբաթական երկու կամ ավելի չափաբաժին ավոկադո ուտել,-խորհուրդ են տալիս նրանք: Ավոկադոյի փոխարինումը որոշակի ճարպ պարունակող մթերքներով (կարագ, պանիր կամ վերամշակված միս) նույնպես կանխում է առողջության վատթարացումը։ Այս մասին հաղորդվում է Journal of the American Heart Association ամսագրում հրապարակված հոդվածում։
30 տարվա ընթացքում հետազոտողները հետևել են բժշկկան ոլորտում աշխատող 30-ից 55 տարեկան ավելի քան 68,780 կանանց,40-ից 75 տարեկան ավելի քան 41,700 տղամարդկանց ուսումնասիրությանը: Հետազոտության բոլոր մասնակիցները այդ պահին չեն տառապել քաղցկեղով, սրտի կորոնար հիվանդությամբ և ինսուլտով, ապրել են ԱՄՆ-ում: Հետազոտողները գնահատել են մասնակիցների սննդակարգը՝ օգտագործելով սննդային վարքագծի հարցաշարերը, որոնք տրվել են սկզբնական շրջանում և դրանից հետո՝ յուրաքանչյուր չորս տարին մեկ:
Սրտի կորոնար հիվանդության 9185 դեպք և 5290 ինսուլտ արձանագրվել է ավելի քան 30 տարվա ընթացքում: Հետազոտության մասնակիցները, ովքեր ամեն շաբաթ ուտում էին առնվազն երկու չափաբաժին ավոկադո, ունեին 16 տոկոսով ցածր սրտի հիվանդության և 21 տոկոսով ցածր սրտի կորոնար հիվանդության ռիսկ: Մարգարինի, կարագի, ձվի, մածունի, պանրի կամ վերամշակված մսի, օրինակ՝ բեկոնի կես չափաբաժինը ավոկադոյով փոխարինելը կապված է սրտանոթային հիվանդությունների ռիսկի 16-22 տոկոսով կրճատման հետ:
Ավոկադոն պարունակում է սննդային մանրաթելեր, չհագեցած ճարպեր, և այլ օգտակար միացություններ, որոնք նպաստում են սրտանոթային համակարգի առողջությանը: