58-ամյա մոդելը պատմել է առանց ճերմակ մազեր ունենալու գաղտնիքը
Ավստրալացի սուպերմոդել Էլ Մակֆերսոնը պատմել է առանց ճերմակ առողջ և փայլուն մազեր ունենալու գաղտնիքները,-հրապարակումը հայտնվել է մաշկի խնամքի կոսմետիկայի նրա անձնական ապրանքանիշի բլոգում։
58-ամյա հայտնի աստղը առանձնացրել է հինգ հիմնական սկզբունք, որոնց հետևում է մազերը խնամելիս։ Առաջին հերթին Մաքֆերսոնը խորհուրդ է տալիս կենտրոնանալ ճիշտ սնվելու և հեղուկի կանոնավոր ընդունման վրա։ Մոդելը պնդում է, որ սննդի հետ օրգանիզմ ներթափանցող սննդանյութերը հագեցնում են մազերը՝ դարձնելով դրանք հաստ ու խիտ։ «Օրգանիզմին պետք է տրվի այն ամենը, ինչ անհրաժեշտ է բնական զարգանալու համար: Տարիներ շարունակ կործանարար ջերմային ոճավորումից և երկարացումից հետո ես հասկացա, որ միայն ճիշտ սնունդը կարող է օգնել մազերիս»,- խոստովանում է նա:
Բացի այդ, սուպերմոդելը կոչ է անում պաշտպանել մազերը ուլտրամանուշակագույն ճառագայթումից։ Պաշտպանվելու ամենահեշտ միջոցը, նրա կարծիքով, լայնեզր գլխարկներն են։ «Ես կրում եմ մեծ կովբոյական գլխարկ, երբ լողափում եմ, որպեսզի պաշտպանեմ մազերս և դեմքս արևից», – ասում է Մաքֆերսոնը:
Մաքֆերսոնի ցուցակի հաջորդ կանոնը ամենօրյա շամպուն չօգտագործելն է: Նրա խոսքով՝ նման պրոցեդուրան հաճախ հանգեցնում է ֆոլիկուլների վաղաժամ մահվան և կարող է դանդաղեցնել մազերի աճը, հարդարման և ներկման փորձերը նույնպես կարող են վնասել մազերը:
«Նախկինում ես վառ շիկահեր էի. այն ժամանակ կարծում էի, որ դա հիանալի է: Այսօր ես հասկանում եմ, որ իսկական գեղեցկությունը բնականությունն է։ Ես սպիտակ մազեր չունեմ պատշաճ խնամքի շնորհիվ»,- նշում է նա։
Եզրափակելով՝ մոդելը խորհուրդ է տալիս քնել մետաքսե բարձի վրա, քանի որ այս նյութը ոչ միայն կօգնի խուսափել ծայրերի ճեղքվածքից, այլև մաշկը կխոնավեցնի։ «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մետաքսե բարձի երեսիին մազերը և գլխամաշկը չեն կպչում գործվածքների մասնիկներին, այլ սահում են բարձի մակերեսով, ինչը մեզ երկարաժամկետ հեռանկարում ավելի քիչ կնճիռներ և վնաս է պատճառում», – բացատրում է Մաքֆերսոնը: