Նիգերիայում ավելի քան 100 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության
Նիգերիայում էլեկտրացանցերում խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով էներգամատակարարումից զրկվել է մոտ 117 մլն մարդ: Այս մասին հայտնել է Նիգերիայի Arise հեռուստաալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ առանց էլեկտրականության են մնացել, մասնավորապես, Աբուջայի մայրաքաղաքն ու երկրի խոշորագույն քաղաք Լագոսը։ Նիգերիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ մասնագետները պարզում են տեղի ունեցածի պատճառները:
Ներկայիս համազգային վթարը վերջին ամսվա ընթացքում դարձել է թվով երրորդը։ Այսպես, մարտի 14-ին Նիգերիայում էներգամատակարարումից զրկվել են օդանավակայանները, հիվանդանոցները, բազմաթիվ ձեռնարկություններ: Առանց էլեկտրականության է մնացել Աբուջայում պետության ղեկավար Մուհամադ Բուխարիի նստավայրը: Երկրի էներգացանցերի աշխատանքում ևս մեկ խափանում է տեղի ունեցել մարտի 15-ին: