Երկարատև բուժումից հետո ԲԿՄԱ է վերադարձել Ախմեդ Ջինդոյանը
Երևանի ԲԿՄԱ-ն պայմանագիր է կնքել Ախմեդ Ջինդոյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երկարատև բուժումից հետո թիմին է միացել Ախմեդ Ջինդոյանը։ Հայկական ֆուտբոլում պենտա-տրիկ գրանցած եզակիներից մեկը ԲԿՄԱ-ին է միացել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
24-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Վանը»:
Այս մրցաշրջանում անցկացրել է 2 խաղ Հայաստանի գավաթի շրջանակում և 10 խաղ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ 1գոլ գրանցելով իր ակտիվում»,-ասված է հայտարարությունում:
ՀՊԼ 25-րդ տուրից հետո ԲԿՄԱ-ն 13 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: