Ռուսաստանն Ուկրաինային ԱԹՍ վաճառելու հետ կապված բողոք է հայտնել Թուրքիային
Ռուսաստանն Ուկրաինային ԱԹՍ վաճառելու հետ կապված բողոք է հայտնել Թուրքիային։ Այս մասին Reuters-ին ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ «վաճառքն իրականացվել է մասնավոր թուրքական ընկերության կողմից եւ ոչ որպես միջպետական գործարքների մաս»։
«Ռուսները ժամանակ առ ժամանակ դժգոհում են անօդաչու թռչող սարքերի վաճառքից։ Նախկինում էլ բողոքում էին, հիմա նույնպես բողոքում են»,- ասել է պաշտոնյան։ «Բայց մենք արդեն պատասխանել ենք, որ դրանք մասնավոր ընկերություններ են, եւ անօդաչու սարքերի այդ գնումները կատարվել են պատերազմից առաջ»,- ասել է պաշտոնյան։