Հնդկաստանն ու Չինաստանը կարող են դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հնդկաստանը եւ Չինաստանը կարող են դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր՝ նման ցանկություն հայտնած այլ երկրների հետ միասին։ Այս մասին Զելենսկին ասել է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Պուտինի հետ քննարկել ցանկացած թեմա։ Նա նշել է, որ Ուկրաինան բանակցություններից բացի այլ ելք այս պահին չունի, հաղորդում է Инфо 24-ը։